Այսօր առցանց «Առավոտի» ուղիղ եթերում ժամը 17.00-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Քննարկման թեման է՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» ծրագրի շուրջ ծավալված զարգացումները:
Ծրագրի դեմ գառնեցիների բողոքը հասել է Վաշինգթոն: Համաշխարհային բանկի մասնագետները խոստացել են ուսումնասիրել իրենց կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը եւ առաջիկայում պատրաստվում են այցելել Հայաստան: Ի՞նչ ընթացք կունենա այս ծրագիրը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ծրագրի չեղարկման մասին հայտարարությունից հետո արդյոք փոփոխություններ կկատարվե՞ն, թե՝ ընդհանրապես կհրաժարվեն ծրագրի իրագործումից:
Հաղորդման հյուրերն են՝ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության ԾԻԳ –ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը:
Կարդացեք նաև
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ