Լրահոս
Օրվա լրահոսը

«2 մլն տուրիստ ա եկել, էս ի՞նչ ֆոկուս ա, կարա՞ք ասեք». Այվազյանը վիճեց Արծվիկ Մինասյանի հետ

Մայիս 30,2016 15:06

Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը 2015-ի տարեկան հաշվետվությունը ներկայացրեց:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նրան մի խումբ հարցեր ուղղեց՝ «Տեխնոպարկն ի՞նչ ա, որ էդքան վարկեր են վերցվում, պետբյուջեով ամեն տարի դրվում, ի՞նչ օգուտ է տալիս: Ինչի՞ ա մեզ մոտ անշարժ գույքի գինն ընկնում, կարա՞նք մենք դրա համար հավաքվենք մտածենք: Մեր սպառումն ինչի՞ ա ընկնում, 2 մլն տուրիստ է եկել վճարունակ: Էս ի՞նչ ֆոկուս ա, կարա՞ք ասեք, սենց որ խորանում ես՝ կարաս միանգամից լուրջ առողջական պրոբլեմներ ունենալ: Ինչի՞ է սպառման ծավալն ընկնում, շրջանառությունը, էդքան մարդ է եկել: Էդ տուրիստը ոնց որ ստեղ եկել ու գնացել է, ոչ մտել է, ոչ էլ»:

Artsvik Minasyan 1Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չպետք է մոռանանք, որ գնանկում է արձանագրված: Կարող եք ասել, թե սա որքանով է համահունչ տնտեսական զարգացումներին: Գնանկումը տնտեսական զարգացումը կասեցնող տնտեսական գործընթաց է: Եթե ունենայինք մեղմ դրամավարկային քաղաքականությունը, չէինք ունենա գնանկում: Մյուսը մրցակցային միջավայրն է: Ես էն մարդկանցից չեմ, որ պատասխանատվություն է գցում իր վրայից: Առեւտրի շրջանառությունը եղել է -8: Սա հիմնականում բացատրվում է երկու հանգամանքով՝ գնանկումով, որ արձանագրված է պահանջարկի եւ գնողունակության նվազմամբ: Դուք ծառայությունները, առեւտուրը դնում եք բոլորը մի սեղանի վրա»:

Վարդան Այվազյանը հակադարձեց. «Լավ, իրար հետ հեչ կապ չունե՞ն»:

Արծվիկ Մինասյանի հարցը Այվազյանին զարմացրեց՝ տուրիզմից ակնկալիքը ո՞րը պետք է լինի: Այվազյանի խոսքերով՝ «Ո՞նց թե որը պետք է լինի, գնացեք Վրաստան, տեսեք որն է»:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Մենք սկսել ենք չարաշահել Վրաստանը, անընդհատ Վրաստանից ենք օրինակ բերում: Կարծում եմ, որ դա մեր դրական կողմերի մասին չի խոսում, երբ անընդհատ՝ Վրաստան հա Վրաստան: Մենք էլ ունենք մրցակցային առավելություն: Երբ որ մենք ծովափնյա երկրի տուրիզմը փորձում ենք համեմատել մեր տուրիզմի հետ՝ անհամեմատելի է դա»:

Այվազյանի խոսքերով՝ «Եթե ձեզ թվում է, որ ես ուշաթափվում եմ՝ համեմատելով՝ վատ առումով այո: Մենք խոսում ենք գների մատչելիության մասին: Ուզում ենք միասնական ուղիները գտնենք ու տեսնենք հնարավորությունները: Էնպես չի, որ ժամանակին ՀՀ-ն զիջել է Վրաստանի տուրիզմին այդքան: Եթե ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները հանենք՝ 6 անգամից ավելի տուրիզմից գումար է ստացել Վրաստանը: Նման բան երբեք չի եղել»:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ ես ու դու իրար լավ ենք ճանաչում, էլի, նենց չի, որ գնանկումով կարողանաս բացատրել. «Կպել ես՝ ծով, ծով, ձմեռն ի՞նչ ծով: Ձմեռը՝ Ծաղկաձոր պիտի լինի»:

Ինչ վերաբերում է տեխնոպարկին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ առայժմ այո, շահույթ չեն ապահովում տեխնոպարկերը, բայց դա ապագայի համար է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031