ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր տագնապն է արտահայտում անցյալ շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում միգրանտների և փախստականների մահվան դեպքերի առնչությամբ: Ենթադրվում է, որ նրանցից շատերը առանց ուղեկցողի անչափահասներ են:
Կանխատեսելով Լիբիայի և Իտալիայի միջև վտանգավոր անցակետերով երեխա միգրանտների թվի աճը ամռան ընթացքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Իտալիայի կառավարության և իր գործընկերների հետ առաջիկայում կիրականացնի մի շարք գործողություններ ՝ պաշտպանության աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Անցակետով տեղաշարժվող երեխաների ճնշող մեծամասնությունն առանց ուղեկցողի դեռահասներ են, որոնք առերեսվում են սարսափելի չարաշահումների, շահագործման և մահվան հավանականության հետ իրենց ճամփորդության ամեն քայլափոխին:
«Այն պատմությունները, որոնք ես անձամբ եմ լսել այս ճամփորդությունն իրականացնող երեխաներից, սարսափազդու են: Ոչ մի երեխա դրա միջով չպետք է անցնի: Նրանց կյանքը մաքսանենգների ձեռքում է, որոնց միակ նպատակը նրանցից գումար կորզելն է», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպական փախստականների և միգրանտների ճգնաժամի հատուկ համակարգող Մարի-Պիեր Պուարեն:
Կարդացեք նաև
Միջինը 1000 առանց ուղեկցողի երեխաներ են ժամանել Իտալիա այս տարի, սակայն առաջիկա ամիսներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կանխատեսում է այս ցուցանիշի կտրուկ աճ:
ՅՈՒՆԻՍԵՖ