Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են արտաքին խաղացողները դժգոհ

Մայիս 30,2016 14:50

«Հայաստանն ու Վրաստանը միմյանցից կախված են եւ դա շատ լուրջ ռիսկ է, որպեսզի մեզանից որեւէ մեկը գնա այդ հարաբերությունները փչացնելու ճանապարհով: Դրանից, իհարկե, դժգոհ են արտաքին խաղացողները, բայց հայ-վրացական հարաբերությունները վատթարանալու հեռանկար չունեն»,- այս մասին այսօր կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը`Երեւանում ընթացող «Կովկաս- 2015» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Վրաստանը ներկայացնող «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին էլ հավելեց`վերջին տարիներին այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ Վրաստանը ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի բոլոր գործընկերների հետ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան:

Նա համաձայն է հայ գործընկերոջ հետ`որեւէ պարագայում հայ-վրացական հարաբերությունները չեն փչանա. «Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները շատ կայուն են, նրանք փոփոխության չեն ենթարկվի: Ավելին՝ վստահ եմ, որ տնտեսական համագործակցության տեսանկյունից ավելի ինտենսիվ կդառնան»:

Ըստ վրացի փորձագետի, հայ-վրացական հարաբերություններում առկա միակ խնդիրը փորձագիտական մակարդակում հանդիպումների բացակայությունն է, ավելի ճիշտ՝ դրանց առկայությունը միայն այն ժամանակ, երբ հայ-վրացական հարաբերությունների համատեքստում ինչ-ինչ խնդիրներ են ի հայտ գալիս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031