Նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը նոր է վերադարձել սահմանից: Արագածոտնի մարզից երկու աշխատանքային խումբ էր կազմվել, եւ մեկնել էին սահման:
Վարուժան Հակոբյանի խոսքերով՝ խնդիրը առաջին գծում գտնվող հիվանդ ազատամարտիկներին, զինծառայողներին դեղորայքային եւ հիգիենիկ միջոցներով ապահովումն էր:
«Շատ հեշտ է գտնել պատճառներ: Ասել սա է պակաս, այն է պակաս: Ռազմական բժշկությունը ունեցավ լուրջ զարգացման փուլեր եւ ակնհայտ առաջխաղացում: Փոքրիկ թերությունները, որ կարող են լինել, շտկելի են։ Սանիտարահիգիենիկ փոքրիկ բացթողումներ կային, որ շտկեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին ռազմական բժիշկը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ