Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ քննարկել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում՝ ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպն ու տեղի ոստիկանության վերաբերմունքը հայ երիտասարդների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է դեսպանատան Facebook–ի էջը, դա ՀՀ դեսպանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի երկրորդ հանդիպումն էր այդ միջադեպից հետո:
Դեսպան Վարդանյանը փոխանցել է նահանգապետին իր մտահոգությունները՝ կապված այդ պատմության հետ և հույս է հայտնել, որ այն արդարացի հանգուցալուծում կունենա:
Մաչուտաձեն ՀՀ դեսպանին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական ուշադրության ներքո պահել միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և դեսպանին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի դրա վերաբերյալ:
Կարդացեք նաև
Զրուցակիցները համոզմունք հայտնել, որ այս դեպքը ստվեր չի գցի երկու բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների վրա:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են արտահայտել, որ հետաքննությունը կբացահայտի մեղավորներին և նրանք կպատժվեն գործող օրենքին համապատասխան