Լրահոս
Օրվա լրահոսը

Արմանը Լազգիյանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել

Մայիս 30,2016 13:43

Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Այսօր կիրականացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք:

Գերմանացի բժիշկները, մասնավորապես պրոֆեսորական կազմը, հիացմունք են հայտնել հայ մասնագետների իրականացրած աշխատանքից` սկսած վիրավորման պահից ցուցաբերված առաջին բուժօգնությունից, հիվանդի տեղափոխումից մինչև նեղ մասնագիտական բուժում:

«Մեզ մոտ եղած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն հայ բժիշիկների կատարածը գնահատել որպես փայլուն աշխատանք»,-նշել է կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանը:

Նշենք, որ հանգստյան օրերին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող-շնչափողային ծուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է:

Վիրավորների բուժօգնությանը վերաբերող հարցերը շարունակում են առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում մնալ:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031