Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«100 շունն ո՞ւր է, պարոն Տարոն Մարգարյան». «Ա1+» (Տեսանյութ)

Մայիս 30,2016 13:29

Կենդանասերները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ թափառող շների ստերջացման և կացարանով ապահովման հարցով։ «Խնդրել ենք հանդիպում քաղաքապետի կամ որևէ ղեկավարի հետ, ով կարգավորում է սույն հարցերը։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում կենդանիներին սպանդի չեն ենթարկում։ Մենք խնդրել էինք, որ տարածք հատկացնեին, որտեղ մենք անվճար, կամավորական հիմունքներով պահենք շներին։ Ես հասկանում եմ բնակիչների վրդովմունքը, ասում են՝ սոված շները հարձակվում են մեզ վրա։ Կացարանի դեպքում այդ կենդանիները փողոցներում չեն թափառի, դուք նրանց սպանդի չեք ենթարկի, ընդամենը կենդանիները կստերջացվեն, և մենք կապահովենք նրանց սննդով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց կենդանասեր Արմինե Մանուկյանը։

Նրա դիմում-նամակին քաղաքապետարանից եկած պատասխանն ամենևին չի գոհացրել. «Ես չգիտեմ, թե ինչ տրամաբանությունից ելնելով՝ նրանք ինձ պատասխանել են, որ որպեսզի կառուցվի կացարան կենդանիների համար, պահանջվում է 1 մլրդ 95 մլն դրամ։ Ես ուզում եմ հասկանալ՝ 5 աստղանի հյուրանոցի կարգի՞ են ուզում լինի, լողավազանով և ամեն ինչով»։ Կենդանասերը պնդում է, որ կենդանիների մի մասին չեն էլ ստերջացնում. «Վերջերս Դինգո թիմի ներկայացուցիչները և մեր աղջիկները գտել են փողոցում այդ շնիկներին, որոնք իբրև թե ստերջացված էին, բայց ոչ մի ստերջացում չէր կատարվել։ Ավելին ասեմ՝ այդ կենդանիները վարակված են եղել հիվանդությամբ։ Շներին տանում են իրենց Արտամեդ կոչեցյալ կացարանը, որտեղ ոչ մի վերահսկողություն չկա»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031