Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը՝ գեներալներ Սամվել Բաբայանի եւ Մանվել Գրիգորյանի մասին

Մայիս 30,2016 13:11

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը օրակարգային հարց չի համարում Սամվել Բաբայանի վերադարձը:

«Ունենք կիրթ, պրոֆեսիոնալ շատ զինվորականներ: Հետ գնալ պետք չէ, Վարդան Մամիկոնյանն էլ եթե հետ գա, ի՞նչ վատ կլինի: Սամվել Բաբայանը հայրենասեր մարդ է, որպես վետերան վերադարձել է, ուզում է շարք կանգնել բանակում, ծառայել իր հայրենիքին, իսկ ասել, որ հիմա հրաշք կգործի՝ ճիշտ չէ: Որպես քաղաքական կամ ռազմական գործոն՝ նա ընդամենը վետերան է: Որպես վետերան՝ բարի գալուստ, թող տասը միլիոն հայ վերադառնա: Մեզնից խլել են մեր հայրենիքը, ոչ մի այլ անուն մի տվեք այդ տարածքներին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հասարակական գործիչ Ազատ Արշակյանը:

Mkrtich_MinasyanԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց՝ պարտավոր ենք մեր բոլոր ժամանակների հերոսներին ճանաչել ու ըստ արժանվույն գնահատել:

Անդրադառնալով գեներալների կռվին՝ Վահան Բադասյան- Մանվել Գրիգորյան, Ազատ Արշակյանը Մանվել Գրիգորյանին համարեց թատերական գեներալ. «Նվեր են տվել՝ գեներալը, թող վայելի, բայց թող չխառնվեն պրոֆեսիոնալ բանակին»:

Մկրտիչ Մինասյանը փորձեց հակառակվել, թե ի՞նչ է՝ հիմա կարող է ասեք, թե չի՞ մասնակցել արցախյան ազատամարտին, չի՞ եղել զորահրամանատար:

Պարոն Արշակյանն էլ հակադարձեց՝ այն ժամանակ ո՞ւր էր բանակ, ընդամենը ջոկատներ էին. «Ձեր գեներալն է, դրա համար եք նման կերպ խոսում: Եթե բժիշկն ավելի պրեստիժ լիներ, դրան կդնեիք բժիշկ ու դուք էլ կգնայի՞ք նրա մոտ բուժվելու, կարելի՞ է գնալ: Դուք համաձայն եք, ինչպիսի գեներալ նա է, այդպիսի բժշկի մոտ գնաք բուժվելու: Իսկ դուք կուզենայի՞ք նման օդաչու լիներ, պարգեւական, նվիրում եմ ձեզ այդ բառը. պարգեւական գեներալներ ու մարշալներ կան բանակում, ինչ-որ մեկը նվիրել է նրանց գեներալ կոչումը: Եթե գեներալը զինվորական հատուկ կրթություն չի ստացել, ուրեմն գեներալ չէ, նվեր են տվել, թող վայելի, բայց պատերազմի գնալ, խառնվել, ջիպերով, աղախիններով, դենշչիկներով, չի կարելի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Delea says:

    «Ամենալավ բժիշկը ժամանակն է, ուստի ժամանակը եկել է ցույց տալու եվ իրերն իրական անուններով կոչելու»

    Երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանում, ռազմական գործողությունների ավարտից հիշեցնելու համար, որ իրերն իրական անուններով կոչելն անհրաժեշտ է՝ դրանց իրական բնույթը հասկանալու համար:
    Բացի այդ, «Չորսօրյա պատերազմի» մասին առասպելը կոչված էր թաքցնելու մի շարք այլ տհաճ փաստեր. օրինակ՝ «հայկական բանակի միասնական հերոսական պայքար» չի եղել. մոտ ԼՂԲ-ի 4Օ% զինվորական եվ սպայաան կազմով փախուստի էին դիմել: Արդյունքում սահմանային գոտում հարձակման, ոչ թե պաշտպանության նախապատրաստված ստորաբաժանումները Ազերին հանձնեցին ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ և այլ գույք:
    Ի՞նչ է անտեր երկիր է, չկա մեկը որ պատասխան տա:
    Բայց արդեն ներվելու խնդիր չկա. ինքը «ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ» պիտի պատասխան տա իր բոլոր քայլերի համար:.

    • Zaven says:

      Delea, հետաքրքիր է, օրը քա՞նի ժամ ես հատկացնում ադրբեջանական կայքերի ընթերցմանը։ Այն փաստը, որ երկու Ազատամարտիկներ (տվյալ պարագայում՝ Վահան Բադասյանն ու Մանվել Գրիգորյանը) վիճաբանում են, քեզ դեռևս որևէ իրավունք չի վերապահում միտումնավոր կերպով սևացնել ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ։ Որտեղի՞ց ես վերցրել այդ անհեթեթ տեղեկությունները։ Գոնե հասկանում ե՞ս, որ ցանկացած երկրի բանակի 40 տոկոսի (նույնիսկ ավելի քիչ քանակության) փախուստի դեպքում ինչ կպատահի։ Թախանձագին խնդրում եմ՝ մտածիր, թե ինչ ես գրում։

  2. Delea says:

    Պարգեւական գեներալներ ու մարշալներ կան բանակում, «ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ» նվիրել է նրանց «գեներալ» կոչումը,ասում է հասարակական գործիչ պարոն Ազատ Արշակյանը:
    Ոչ թե ինչ-որ մեկը պարոն Ազատ Արշակյան, այլ քավորն,Վազգեն Սարգսյանն:

  3. Zaven says:

    Մեկ նկատառում էլ՝ բարոական չէ, երբ ողջերը ցանկանում են ինքնակայանալ մահացածների հաշվին

  4. Delea says:

    Հայրենիքի քա՛ջ զավակներ, մեր պաշտպանը ու մեր ապագան կառուցելու միակ հենարանը դուք էք, Հայ բանակ: Ես վստահ եմ, որ հայրենիքին ոչ մի վտանգ չի սպասվում, քանզի կաք դուք, դուք մեր կողքին եք և պաշտպանում եք մեզ, որպեսզի ամեն հայ իր տանը կարողանա հանգիստ ննջել, չմտածելով, որ իր հայրենիքին ինչ-որ վտանգ է սպասվում:Դուք այդ աացուցեիք Ապրիլյան 4 օրյա պատերազմում:Քանի կաք դուք, կանք նաև մենք:Դուք կատարում եք ձեր պարտքը հայրենիքի նկատմամբ:Այօր Արցախյան պատերազմի վետերանները չէն կարող անել այն ինչ որ անում էք դուք,նրանք չգիտն այն, ինչ որ գիտեք դուք:Մեր ժամանակներն ուրիշ էր,եղել է դեպքեր որ որսորդական հրացանով էլ են կռվել:Աստած Ձեզ պահապան եվ մի քիչ էլ խելք մեր Արցախյան վետերաններին,իմ մարտական ընկերներին,չխանգառել մեր երազած բանկին:

  5. Zaven says:

    Անքննելի են գործերը Delea-ի։ Երեկ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ 40 տոկոսը ՛դասալիք էր՛, այսօր՝ Հայրենիքի Քաջ Զավակները։
    Delea, ջանիկս, դու էլ պարտքդ Հայրենիքի հանդեպ կատարիր՝ լռիր ու մի փորձիր վարկաբեկել Ազատամարտի վետերաններին։
    Գիտես՞, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-ինչ բարդույթներ ունես զինվորակականների նկատմամբ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031