Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչու եք ձեզ մխիթարում, դուք ի՞նչ եք արել». Ազատ Արշակյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին

Մայիս 30,2016 12:52

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանի մեկնաբանմամբ, ադրբեջանցիներն ուզում են, որ Երեւանն ունենա այն կարգավիճակը, որն այսօր ունի Վանը կամ Կարսը:

«Թուրքական էթնոսի համար ընդունելին այն է, որ Էջմիածինն ու Երեւանն ունենան այն կարգավիճակը, ինչ կարգավիճակ ունեն Արեւմտյան Հայաստանում մեր քաղաքները… Լինելու է պատերազմ, լարում, մենք պետք է նայենք մեր թիկունքը, ոչ թե իրենց հայտարարություններին, անընդհատ լինելու է պայքար, պետք չէ նայել, թե ինչ կասի ՌԴ-ն, Տաջիկստանը: Պետք է լարել մեր ուժերը, որ չարժանանաք այն ճակատագրին, ինչ մեր քաղաքները Արեւմտյան Հայաստանում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ազատ Արշակյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ շարունակեց. «Ինչ խաղեր էլ տան Ալիեւն ու Էրդողանը, ակնհայտ է՝ ունեն պանթուրքիզմի գաղափարը, մինչեւ Արեւելք ամբողջ տարածքն իրենցով անել»:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կոչին, թե մինչեւ «Ֆորմուլա 1»-ը հարմար ժամանակն է կորցրած տարածքները հետ բերելու, պարոն Մինասյանն ասաց՝ պետք է ավելի շրջահայաց լինել, իրողություններից առաջ չընկնել:

Ազատ Արշակյանն էլ կարծում է՝ հետ պետք է վերցնել պատժաչափով. «Նույնիսկ ավելին, քան կորցրել ենք, հարկավոր է հետ վերցնել մի օր շուտ: Ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանը, այլ ամբողջ ընդդիմությունը պետք է դա պահանջի իշխանություններից»:

Նա, լրատվամիջոցների լուրերին հղում տալով, ասաց՝ մարտի 30-ին կամ 31-ին արձակուրդ են ուղարկել սահմանապահ գնդի հրամանատարին:

Դիտարկմանը, թե բայց ի՞նչ իմանար, որ պատերազմ է լինելու, պարոն Արշակյանը պատասխանեց. «Որտեղից իմանալու համար չիմացողին արդեն պատժել են: Հետախուզությունն այդքան թույլ չի եղել, տեղյակ է պահել: Ո՞վ է թույլ տվել սահմանապահ գնդի հրամանատարին գնալ արձակուրդ ու վերադառնալ պատերազմից հետո»:

«Պետք է պատժել, բայց ոչ թե այս գլխից որոշում եք, թե սա չպետք է արձակուրդ գնար: Նրանք որոնք թերացել են, պետք է պատասխան տան, համաձայն եմ, բայց եկեք համաձայնենք, որ մենք պատվով ենք դուրս եկել փորձությունից»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

«Չէ, ես ձեզ փուշ եմ արձակում, դափնի չեմ ուզում տալ»,- հակադարձեց Արշակյանը,- «Ինչո՞ւ եք ձեզ մխիթարում, դուք ի՞նչ եք արել քաղաքական իշխանությունը, ինչո՞ւ եք թույլ տվել, որ հասնի դրան, ո՞ւր են մեր դրոնները, սպառազինությունը: Նախ եւ առաջ պարտավոր էիք ապահովել անհրաժեշտ քանակությամբ զենք- զինամթերք, հանդերձանք, հետո ինչ կմնար, տայիք առողջապահությանը, կրթությանը, հետո վերցնեիք դուք՝ կառավարության բյուրոկրատներդ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031