Պաշտոնական այցով մեր հարևան Վրաստան է այցելել Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։
Սլովակիայի ղեկավար Կիսկային Թբիլիսիի նախագահական նստավայրում ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Երկու երկրների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սլովակիայի և Վրաստանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
Սլովակիայի նախագահը Վրաստան է ժամանել մեծ պատվիրակության հետ, որի կազմում են նաև սլովակ գործարարները։ Նախատեսվում է, որ նախագահի հետ նրանք կմասնակցեն Թբիլիսիում և Բաթումիում կայանալիք վրաց-սլովակիան բիզնես ֆորումներին։ Այս մասին արտահայտվել է նաև Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Դավիդ Զալքալիանին. «Կարևոր է, որ քաղաքական հարցերից բացի, այցի ընթացքում նախատեսված է քննարկել նաև տնտեսական հարցեր»։
Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Վրաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաև մեր հարևան երկրի ինտեգրացիոն գործընթացները եվրոպական տարբեր կառույցներին։ Նախատեսվում է, որ նախագահ Կիսկան հանդիպում կունենա նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Կարդացեք նաև
Սլովակիայի նախագահը հայրենիք կվերադառնա 2016թ. հունիսի 2-ին։