Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու թուրքական ծագումով Այդան Օզօղուզը խոսել է 2016թ. հունիսի 2-ին այդ երկրի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական տարբերակը։
Արտահայտվելով նախագծի մասին՝ Օզօղուզն ասել է. «Այդ քվեարկությամբ փակվելու են բոլոր դռները և նույնիսկ կխոչընդոտվի այս թեմայով Թուրքիայի ու Հայաստանի միջև պատմական ուսումնասիրությունները»։
Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված իր այս քննադատությանը, Այդան Օզօղուզն ասել է, որ Գերմանիայի խորհրդարանական կուսակցությունների հեղինակած հայամետ նախագիծն ընդունվելու է։