Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում օդանավակայանի գներն ավելի էժան են, քան Վրաստանում եւ Ադրբեջանում». Արծվիկ Մինասյան

Մայիս 30,2016 12:31

«Բաց երկնքի քաղաքականություն հայտարարեցինք, ի՞նչ եղավ, տոմսերը թանկացան: Ավիացիան ավերվել ա, բացի էն, որ չունենք ազգային փոխադրող, որեւէ քայլ չի արվում հիմնական ուղղությունների հետ կապված: Դեմպինգի հետ կապված ռուսական մոտեցմամբ շատ դեպքերում շատ չվերթեր հանվեցին ՀՀ-ից: Ի՞նչ է արվել, չե՞ք գտնում , որ բաց երկնքի քաղաքականություն ասելով՝ ավիացիան ավերվել է»,- այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանն այս հարցն ուղղեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:

Նա պատասխանեց, որ որպես ընդդիմություն՝ բնական է, որ պարոն Քոքոբելյանը պետք է ավերվածությունների մասին խոսի. «Մենք ունենք ավելի շատ ավիափոխադրողներ երկրում, սպասվում է խոշորագույն ավիափոխադրողների մուտք ՀՀ, ես համաձայն չեմ, որ դա ավերվածություն է: Ենթակառուցվածքների զարգացման առումով լուրջ անելիքներ ունենք»:

Հետո պարոն Մինասյանն ասաց, որ իրականում ՀՀ-ում օդանավակայանի գներն ավելի ցածր են, քան Ադրբեջանում եւ Վրաստանում. «Երեւան, Թբիլիսի, Բաքու օդանավակայաններում գները համեմատեք եւ կտեսնեք, որ Հայաստանն ունի առավելություն գների առումով: Երբ մենք չենք տիրապետում թվերին՝ կարող ենք հայտարարել, որ ավերվել է»:

Khachatur Qoqobelyan 2Խաչատուր Քոքեբելյանը հորդորեց հենց հիմա երեք երկրներում գործող ավիատոմսերի գները հնչեցնել . «Իմ տեղեկացվածությունը դուք չեք որոշում»:

Արծվիկ Մինասյանը խոստացավ այսօր իսկ ներկայացնել թվային ցուցանիշներ: Նա ասաց, որ չգիտեր՝ այդ հարցն իրեն կուղղվեր, թվերը ձեռքի տակ չեն. «Այն, որ ՀՀ ժամանողը չպետք է հանդիպի փող ուզող սպասարկողի, այլ՝ ժպիտով ընդունող, դիմավորողների, միանշանակ է, բայց դրա մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aram ABAJYAN says:

    վստա՞հ եք, այդ շշերում հանքային ջուր է՞:

  2. Aram ABAJYAN says:

    Հայի բախտ, երկրի նախագահը՝ Սերժիկ, էկոնոմիկայի նախարարը՝ Արծվիկ, անենա – ամենա գործարարը՝ Լֆիկ: Կգա մի օր, որ դառնան՝ Սերժ, Արծիվ …, լավ-լավ՝ գործարարը թող չփոխվի, թող մնա Լֆիկ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031