Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի դեսպան. «20 տարիների ընթացքում ԼՂՀ հարցում շատ քիչ բան է փոխվել»

Մայիս 30,2016 12:10

«Ապրիլին տեղի ունեցածը մեզ հիշեցրեց իրավիճակի փխրունության մասին: Այս 20 տարիների ընթացքում շատ քիչ բան է փոխվել»,- այսօր Երեւանում անցկացվող «Կովկաս- 2015» միջազգային գիտաժողովի մեկնարկին հայտարարեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը (լուսանկարում): Քննարկումը կազմակերպել է «Կովկաս» ինստիտուտը:

Դեսպանը նկատեց, Կովկասն իր երկրի համար կարեւոր ուղղություն է եղել՝ իր դիվանագիտական գործունեության հենց սկզբից, քանզի տարածաշրջանում իրենց պետք են վստահելի գործընկեր երկրներ, որոնց կայունությունն իր երկրի համար կարեւոր է: Հիշեցնենք, Շվեյցարիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է:

Georgi Kvirikashvili«Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին էլ ներկայացրեց իր երկրում`Վրաստանում 2015-ին տեղի ունեցած զարգացումները` դրանք բնորոշելով «հետաքրքիր»: Նա նկատեց, որ արդեն 4-րդ տարին է` քաղաքական կյանքը Վրաստանում բնորոշվում է ակտիվությամբ, երբեմն նույնիսկ «հիստերիկ պոռթկումներով»:

«Մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են, ես կարծում եմ՝ հենց դրա վրա պետք է շեշտադրում անել: Ամենից հետաքրքիրը տեղի ունեցավ նախորդ տարեվերջին, երբ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հեռանում է»,- ասաց Գիորգի Կանաշվիլին`հիշեցնելով Ղարիբաշվիլիի հայտարարություններն այն մասին, որ իր ղեկավարման շնորհիվ տնտեսական աճ է գրանցվել երկրում, մեդիան էլ ավելի ազատ է դարձել:

Բանախոսը զարմանում է, որ նշյալ ձեռքբերումներից հետո, Ղարիբաշիլին հեռացավ. «Նա իր հեռացումը բացատրում էր երկրում նոր քաղաքական մշակույթի ձեւավորմամբ: Սակայն, Ղարիբաշվիլու հեռանալու իրական պատճառներից մեկը հանրության շրջանում նրա կառավարումից դժգոհությունն էր, նա բավական երիտասարդ էր, չկարողացավ աշխատել Մարգվելաշվիլիի հետ: Նաեւ լարված հարաբերություններ ուներ «Վրացական երազանքի»՝ իշխող կուսակցության հետ: Իսկ չար լեզուներն ասում են, որ նա կոռուպցիոն գործընթացների մեջ էր ներգրավված, որի պատճառով Բիձինա Իվանիշվիլին դժգոհ էր»:

Ի տարբերություն Ղարիբաշվիլու՝ ներկա վարչապետը, ըստ փորձագետի`մի քանի ամիսների դիտարկումների, ավելի «կոնստրուկտիվ է, փորձում է դրական հարաբերություններ կառուցել այլ կուսակցությունների հետ»:

«Տնտեսական զարգացման առումով առանձնահատուկ բեկումներ չկան: Մոտավորապես երեք տոկոս տնտեսական աճ է գրանցվել, լարին կայունանում է, պատճառը ոչ ոք չի հասկանում, հավանաբար ընտրություններն են: Գործազրկությունը 1.7 տոկոսով նվազել է, աշխատավարձերը բավական բարձրացել են: Ամեն դեպքում, հարեւանների հետ համեմատած՝ Վրաստանում կյանքը առավել ժողովրդավարական է»,- կարծում է Գիորգի Կանաշվիլին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031