Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի թուրքական համայնքը բողոքի ակցիա կազմակերպեց Բեռլինում. «Հաբերլեր»

Մայիս 30,2016 12:01

2016թ. մայիսի 29-ին Գերմանիայի թուրքական համայնքի մի շարք կազմակերպություններ այդ երկրի մայրաքաղաք Բեռլինում բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Գերմանիայի թուրքական համայնքի զայրույթը շարժել է այդ երկրի խորհրդարանականների նախաձեռնությունը, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ այդ օրինագիծը Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվելու 2016թ. հունիսի 2-ին։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 1500 գերմանաբնակ թուրք։ Ցուցարարներն իրենց հետ ունեցել են պաստառներ, որոնց վրա բազմաթիվ կոչեր են եղել՝ ուղղված Գերմանիայի խորհրդարանին և իշխանություններին։ Նրանց կարծիքով՝ ցեղասպանության լինելիության, կամ չլինելիության հարցը տարբեր երկրների խորհրդարանների քննարկման առարկա լինել չի կարող և նմանատիպ հարցերի շուրջ ամենաճիշտ որոշումը կարող են կայացնել միայն համապատասխան հարցերով զբաղվող պատմաբանները։

Berlin

Տեղեկացնենք, որ այս օրերին Թուրքիայի մի շարք քաղաքներում և հատկապես Թուրքիայի սահմաններից դուրս ապրող թուրքերը ակտիվորեն լծվել են Գերմանիայի խորհրդարանում հայտնված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի դեմ պայքարին, ամեն կերպ նպատակ ունենալով կանխել դրա ընդունումը։ Արդեն իսկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում և Իզմիրում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի առջև։

Հակահայկական այս պայքարում խիստ ակտիվ է հայերիս քաջածանոթ Դողու Փերինչեքն ու իր գլխավորած «Վաթան» կուսակցությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031