Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում մեկնարկեց Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը

Մայիս 30,2016 11:52

Ս/թ. մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկեց հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը:

Համերգի բացման իր խոսքում  ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել և ոչ մեկի: «Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում և սիրում են հավասարաչափ և իր հայրենիքում, և դրա սահմաններից դուրս,  որովհետև նրա արվեստն,արտացոլելով հայկական ոգին և շունչը, եղել և մնում է համամարդկային», – ընդգծեց Օ.Եսայանը` նկատելով, որ խորհրդանշական է, որ համերգաշարի մեկնարկը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու և մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար:

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ և իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իր ստեղծագործություների շնորհիվ հաջողվել է միավորել  տարբեր սերունդներ և ժողովուրդներ`համամարդկային արժեքների և, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:

Նշենք, որ մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և «Ռուսաստանում հայերի միության» կողմից`Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո և «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ: Համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի և Ռուսաստանի էստրադայի մեներգիչների և երաժշտական խմբերի   կատարմամբ:

Հավելենք, որ մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչև տարեվերջ Ռուսաստանում և այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և կեզրափակվի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով:

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031