ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներով: Նախագծի հեղինակներից ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում որոշ մեկնաբանություններ արեց այդ առաջարկների առիթով:
Ըստ նրա` Լեւոն Մկրտչյանն անդրադառնում է ընդամենը մեկ խնդրի, ինչը թույլ չի տալիս ամբողջական գնահատական ձեւավորել մոտեցումների մասին: Այնուամենայնիվ, Թեւան Պողոսյանը ողջունելի համարեց, որ ցանկանում են լուծումներ գտնել. «Հուսամ, որ վերջնական մոտեցումները կլինեն ընդունելի եւ կնպաստեն ծառայությունից զորացրվելուց հետո նաեւ իսկապես սովորելու ցանկություն ունեցողների խնդիրների լուծմանը»:
Կարդացեք նաև
«Առավոտ»
28,05,2016