Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի դեմ գործողների նպատակը Կոստանդնուպոլսի նվաճման վրեժը լուծելն է

Մայիս 30,2016 11:34

2016թ. մայիսի 29-ին Ստամբուլում մեծ շուքով նշվել է 1453թ. Օսմանյան սուլթան Մեհմեդ Երկրորդ Ֆաթիհի Կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճման 563-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքից։

Erdogan-3

Տոնական միջոցառումներին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։ Կոստանդնուպոլսի նվաճման 563-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել նախագահ Էրդողանը։ Անդրադառնալով Ստամբուլի նվաճմանն ու ներկայիս գործընթացներին՝ Էրդողանն ասել է. «Անջատողական ահաբեկիչներին մեր դեմ որպես նիզակ օգտագործողների, մեզ վրա հարձակվողների նպատակը ո´չ մեր քուրդ եղբայրներն են, ո´չ էլ այս տարածաշրջանն է, նրանց նպատակը Կոստանդնուպոլսի նվաճման վրեժը լուծելն է»։

Erdogan-2

Անդրադառնալով թուրք-քրդական բախումներին՝ Էրդողանն ասել է. «Այս երկրում քրդական խնդիր գոյություն չունի, այս երկրում ահաբեկչության խնդիր կա»։

Էրդողանը խոսել է նաև Սիրիական ճգնաժամի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասին. «Ռուսաստանն ու Իրանն ի՞նչ գործ ունեն Սիրիայի հետ։ Որոշ ուժեր ցանկանում են բաժանել Թուրքիային Մերձավոր արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031