Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիևի օգնական. Վիեննայում Ադրբեջանն ավելի պահանջկոտ էր խոսում համանախագահող երկրների հետ. Trend.az

Մայիս 30,2016 11:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը մի քանի հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Trend.az լրատվականը։

Ադրբեջանի նախագահի խորհրդականը սկզբում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը. «Մենք, որպես Ադրբեջան, միջազգային հարաբերությունների հիմնական կողմ ենք, համաշխարհային քաղաքականության մաս»։

Անդրադառնալով արդեն Արցախի հակամարտությանը՝ Հասանովն ասել է. «Միջազգային իրավունքի մի շարք նորմեր կան, որոնց համաձայն՝ նմանատիպ հակամարտությունները պետք է խաղաղ կարգավորվեն, բայց, միևնույն ժամանակ, առկա է ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձև, որոնց համաձայն՝ ադրբեջանական բռնազավթված տարածքները պետք է ազատվեն»։

Ալի Հասանովն անդրադարձել է նաև 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումներին՝ նշելով, որ Ադրբեջանը, անսալով միջազգային հանրության հորդորները, դադարեցրել է ռազմական գործողությունները, իսկ հրադադարի ռեժիմի վերահաստատման գործում նշանակալի է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդը։

Ալիևի խորհրդականը խոսել է նաև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին. «Վիեննայում տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ավելի պահանջկոտ էր խոսում համանախագահող երկրների հետ։ Ադրբեջանն ունի դրա իրավունքը։ Հայկական կողմը զբաղվում էր այլ կողմերի դիրքորոշման ուսումնասիրությամբ»։

Ալի Հասանովը նշել է նաև, որ համանախագահող երկրները վճռական՝ են ստեղծված ստատուս-քվոն չպաշտպանելու հարցում և այսուհետ հակամարտությունն ավելի ինտենսիվ բանակցությունների առարկա է դառնալու։

Այնուամենայնիվ, Ալիևի խորհրդականն որոշակի դժգոհություն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների որդեգրած դիրքորոշումից. «Երկրները, որոնք հանդիպումներ են կազմակերպում, պետք է կամք ցուցադրեն։ Ի՞նչ ենք հասկանում մենք՝ կամք ասելով. Նրանք պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա, ստիպեն նրանց լրջորեն մոտենալ խաղաղ բանակցային գործընթացին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031