2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պաշտոնապես հայտնի է դարձել այդ երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարող առաջին թեկնածուն։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Ըստ այդմ, «Ազատական» կուսակցությունից նախագահի թեկնածու է պաշտոնապես առաջադրվել Նյու Մեքսիկոյի նախկին նահանգապետ Հարի Ջոնսոնը։ Արտահայտվելով այս մասին՝ Ջոնսոնն ասել է. «Ես կաշխատեմ այնքան լուրջ, որքան հնարավոր է»։
Տեղեկացնենք, որ ավանդաբար այդ կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում որևէ լուրջ հաջողության հասնել նման մեծամասշտաբ ընտրություններում։ Օրինակի համար նշենք, որ 2012թ. Ջոնսոնը կրկին մասնակցել է նախագահական ընտրություններին և հավաքել է ընդամենը 1%։
Ուշագրավ է սակայն, որ ըստ կանխատեսումների՝ այս տարի իրավիճակն այլ է, և Ջոնսոնը կարող է ստանալ շուրջ 10% վստահության քվե։