Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի գույներն ու բույրը

Մայիս 30,2016 13:30

Այս տարին հոբելյանական է ծնունդով Վայոց ձորից,  ԽՍՀՄ եւ ՀՀ ժուռնալիստների միության անդամ, Համահայկական երգիծաբանների միության անդամ Արթուր Բունիաթյանի համար: Լրանում է  նրա ծննդյան 70-ամյակը:  Բունիաթյանն աշխատել է «Ջերմուկ» թերթում, Հեռուստապետկոմի Լրաբեր՝ այսօրյա 1-ին ալիք ինֆորմացիոն խմբագրությունում որպես խմբագիր, Ազգային ռադիոյում եւ այլուր: 2009-ին հիմնել է «Ասպետ» անկախ թերթը, որի գլխավոր խմբագիրն ու տնօրենն է առայսօր: Նա ընթերցողների շրջանում հայտնի է նաեւ Արթուր Արամի, Արթուր Աթյան գրական կեղծանուններով: Նա ընթերցողին մինչ այժմ ներկայացել է «Հողի ուժը» արձակ եւ «Մոլորակի ժամ» չափածո ստեղծագործությունների գրքերով: Շուտով լույս կտեսնեն «Դարի տագնապներ», «Ծիծաղափունջ Վայոց ձորից» գրքերը:

Արթուր Բունիաթյանը երիտասարդ ստեղծագործողներին հորդորում է թանաքը չչորացած գործերը թերթերում տպագրել մինչեւ 60-70 տարեկան դառնալը, ապա հղկել դրանք, վերանայել, էտել ծառի պես անպտուղ ճյուղ-տողերը եւ անցնել գրքերի տպագրությանը: Նրանք, ովքեր չեն եղել Վայոց ձորում, հեղինակի բանաստեղծություններն ընթերցելով կարող են «հպվել» Նորավանքի, Գնդեվանքի, Արատեսի մյուռոնաբույր զորավոր խաչքարերին եւ մտովի ըմբոշխնել արեւով համեմված ծիրանի, խաղողի, գինու անմահացնող համն ու հոտը, անսպառ ջերմությունը… Արթուր Բունիաթյանի  բանաստեղծությունների շարքին է պատկանում  «Գնդեվանքը սիրո տաճար»-ը.

Գնդեվանքում ես Սյունյաց տիրուհու

Շիրմաքարին եմ շուրթերս հպում,

Լսում սրտի զարկերն անդադար,

Հոգուս մեջ սիրո բողբոջն է պայթում

Բաց ստինքներին չքնաղ Սոփիայի

Խոնարհվում են գմբեթ ու կամար,

Հյուսքերից հողին լույս է կաթկթում…

 ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031