Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գերմաներենը գրավիչ դարձնել դպրոցում

Մայիս 30,2016 13:00

Այսօր, երբ աշակերտը մատի մեկ հպումով կարող է համացանցից քաղել իրեն հետաքրքրող ամեն տեղեկատվություն, դպրոցում դասավանդելն ավելի պատասխանատու է դարձել: Մանկավարժը պետք է ուշադիր, տեղեկացված, հետաքրքիր լինի, որպեսզի կարողանա լսարան պահել:

Օտար լեզվի ուսուցիչները, իսկ ես գերմաներեն եմ դասավանդում, պետք է կարողանան ի սկզբանե սեր արթնացնել լեզվի նկատմամբ, օրինակ՝ կրտսեր դպրոցում հստակ դնեն լեզվական նախագիտելիքների ու տարրական գիտելիքների հիմքը, որպեսի հետագա «պատերն» ավելի ամուր լինեն: Տարրական դասարաններում օտար լեզվի ուսուցումը պետք է անել խաղային եղանակով՝ օգտագործելով առարկաներ ներկայացնող պատկերներ, լեգո, ստվարաթղթից կտրված մրգեր, տիկնիկներ եւ այլն:

Գերմաներեն ՝լեզվի կրտսեր եւ միջին դպրոցում դասավանդման ընթացքում պետք է կարողանալ լուծել հետեւյալ հիմնական խնդիրը՝ աշակերտների խոսակցական լեզվի, միմյանց հետ գերմաներենով շփվելու եւ այդ լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների զարգացումը: Դասավանդումը պետք է տոնի վերածել՝ դիմելով, օրինակ, դերախաղերի: Այդպես դասերը հետաքրքիր են անցնում, ամրապնդվում է բառապաշարը, նաեւ նոր գիտելիք է փոխանցվում:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցում գերմաներենի ուսուցմանը, դրա անհրաժեշտությունն էլ պայմանավորված է հիմնական կրթական ծրագրերի բովանդակային շարունակության ու սովորողների մտահորիզոնի զարգացման իրականացման հրամայականով:

Ավագ դպրոցում շեշտադրվում է օտար լեզվի ուսուցումը, որովհետեւ ավագ դպրոցն այն աստիճանն է, որը նախորդում է բուհին: Ավագ դպրոցում հիմնական ուշադրությունը պետք է բեւեռել բառապաշարի, հնչյունաբանության եւ քերականության վրա: Ուսուցումն իրականացնելիս կարելի է ֆիլմեր ցուցադրել, ստեղծագործական աշխատանքներ կատարել, դիմել խաղերի, մրցույթների, համակարգչային ծրագրերի օգտագործման եւ բնականաբար՝ թեստերի ու հարցաշարերի կիրառման:

Ուրախ ենք, որ արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայան է գործում, եւ ԳԴՀ արտաքին գերատեսչության, ԳԴՀ երկրամասերի հետ սերտ համագործակցությամբ աջակցություն է ցուցաբերվում ամբողջ աշխարհով մեկ գործող ավելի քան 140 դպրոցների, ինչպես նաեւ ԳԴՀ կողմից խրախուսվող շուրջ 1100 դպրոցական հաստատությունների եւ պետական դպրոցների գերմանական բաժինների։ Հայաստանի որոշ դպրոցներ նույնպես մասնակից են:

ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031