Շվեյցարիայում ավարտվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի մեդալների պաշարը վերջինը համալրեց երիտասարդների պայքարում հանդես եկած Արթուր Ավետիսյանը, որը եզրափակչում օղակների վրա կատարած վարժությունով հավաքեց 14,300 միավոր՝ նվաճելով փոխչեմպիոնի կոչումը:
Այսպիսով, մեր մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին չորս մեդալ. 1 ոսկե եւ 3 արծաթե:
Ընդ որում, նժույգթափում Հարություն Մերդինյանի նվաճած Եվրոպայի չեմպիոնական տիտղոսն առաջինն է Անկախ Հայաստանի պատմության մեջ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի