Մայիսի 27-ին Տավուշի մարզի 54 միջնակարգ եւ 4 ավագ դպրոցներում կայացել են դպրոցական «Վերջին զանգ» միջոցառումներ: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից տեղեկացանք , որ այս տարի մարզի միջնակարգ դպրոցների շրջանավարտների թիվը 914 է, ավագ դպրոցներինը՝ 296, ընդհանուր թիվը կազմում է 1210 :
Նախատեսվում է, որ այս տարվա աշնանը, նոր ուսումնական տարում մարզի դպրոցները կունենան 1792 առաջին դասարանցի: 2014-2015 ուսումնական տարում մարզի դպրոցների շրջանավարտների թիվը 1221 էր, 2013-2014 ուսումնական տարում՝ 1290 : 2005-2006 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներն ունեցել են 1919 շրջանավարտ: Մարզից բնակչության արտագաղթի պատճառով մարզի դպրոցների աշակերտների, դպրոցն ավարտողների թիվը տարեցտարի նվազում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ