Շվեյցարիայի մայրաքաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակչում Հայաստանի ազգային հավաքականի անդամներն իսկական բերքահավաք են սկսել:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը իր նախասիրած նժույգաթափերում հավասարը չունեցավ Բեռնում՝ նվաճելով չեմպիոնական ոսկին: Մեծահասակների եզրափակիչ մտած մեր մյուս երկու ներկայացուցիչները նույնպես բարձրացան պատվո պատվանդան: Արթուր Դավթյանը՝ հենացատկում եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում, արժանացան փոխչեմպիոնի տիտղոսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ armnoc.am-ի