Այսօր Երեւանի ժամանակով լուսադեմին WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն, ռուսաստանցի հայ Դավիթ Ավանեսյանը չեմպիոնական գոտու պաշտպանության առաջին մենամարտն անցկացրեց:
Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ՝ միավորներով հաղթեց երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Շեյն Մոզլիին:
Դավթի հաջորդ մրցակիցը լինելու է հունիսի 25-ին կայանալիք Թուրման-Պորտեր մենամարտի հաղթողը: Այդ մենամարտում Դավիթը եւ ապագա մրցակիցը պայքարելու են WBA-ի չեմպիոնական հիմնական գոտու համար:
«Հայաստան, առաջ». հաղթանակից հետո ռիգում հայտարարեց Դավիթը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ