Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Հայերը տուժել են Ռուսաստանը շատ սիրելու պատճառով»

Մայիս 29,2016 14:07

Ռուսաստանի հանրային պալատի անդամ եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Օդեսայի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ է արտահայտել, որ 1915-1922 թթ. Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության ժամանակ հայերը տուժել են Ռուսաստանի հանդեպ իրենց վերաբերմունքի պատճառով, ինչը Թուրքիայում անվստահելիության ցուցանիշ էր համարվում:

«Երկրամաս» թերթի տեղեկատվության կենտրոնի փոխանցմամբ, Կոնստանտին Զատուլինը մասնավորապես ասել է.

«… Մեր խնդիրները Կովկասում առաջին հերթին այն երկրի հետ բարդ հարաբերություններն են, որի հետ ցանկանում էինք փոխշահավետ հարաբերություններ զարգացնել: Դա Թուրքիան է: Դա հենց Թուրքիայի համար էր շահեկան: Մենք Ռուսաստանում Թուրքիայի տնտեսական հրաշքի հեղինակն ենք. մեր մաքոքները, հետո մեր գազը, մեր մատակարարումները: Բայց, պարզվեց՝ որքան էլ գայլին կերակրես, միեւնույն է, նա անտառին է նայում:

Ինձ համար հարցը միանգամայն պարզ է: Թուրքիան, որ այսօր ձգտում է ազգային պետությունից կրկին Օսմանյան կայսրության վերածվել, Մերձսեվծովյան շրջանում Ռուսաստանի հակառակորդն է դառնում: Հենց Օսմանյան կայսրությունը եւ ոչ թե ազգային Թուրքիան է 200 տարվա ընթացքում Ռուսաստանի գլխավոր հակառակորդը եղել: Ու, ցավոք, եթե խոսենք ներքին իրավիճակի մասին, Թուրքիան չի անցել զղջումի այն ճանապարհը, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմում հրեաների ու այլ ժողովուրդների նկատմամբ իրագործած ցեղասպանությունից հետո անցավ Գերմանիան: Այսօր դժվար է պատկերացնել, որ քարտեզի վրա, եթե Գերմանիայի հարեւանը լիներ Իսրայելը, Գերմանիան նրան բլոկադայի ենթարկեր այն հիմքով, որ այնտեղ ապրում են հրեաները, որոնց ոչնչացնում էին երկրորդ համաշխարհային պատերազմում: Իսկ Թուրքիան շատ հանգիստ այս տարիներին Հայաստանը բլոկադայի մեջ է պահում, այն երկրին, որտեղից 1915 թվականի ցեղասպանությունից հետո, երբ սպանվեց մեկուկես միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր փախչում էին Ռուսական Կայսրություն:

Ես  եղել եմ Պետական դումայի 1995 թվականի այն որոշման հեղինակը, որը քվեարկվեց, եւ այդ ժամանակվանից Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունը: Եվ մեր բարդ հարաբերությունները ժամանակակից փուլում առաջացել են ոչ թե խոցված ինքնաթիռի, այլ այն պատճառով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականի ապրիլի 24-ին գնաց Երեւան՝ այդ իրադարձությունների 100-ամյանկի կապակցությամբ, եւ Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող հուշահամալիրում ելույթ ունենալով ճանաչեց հայերի Ցեղասպանությունը, ընդգծեց մեր հարգանքը: Եվ քանի որ նա չասաց, ուզում եմ ես ասել. 1915 թվականին հայերը տուժեցին նրա համար, որ իրենց անվստահելի էին համարում, քանի որ նրանք չափից ավելի են սիրում Ռուսաստանը եւ ճակատում կարող են խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար: Դա պաշտոնական առիթն էր, որպեսզի թուրքական բանակում բոլոր հայ զինծառայողները զինաթավեին եւ ոչնչացվեին, այն բանի, որպեսզի մայրաքաղաքում, Կոնստանդնուպոլիսում եւ այլուր ապրող ամբողջ հայ մտավորականությունը կոտորվեր, այն բանի համար, որպեսզի մարդիկ միլիոններով արտագաղթեն Սիրիայի անապատներ, որտեղ հիմա մարտեր են ընթանում, Կիլիկիայի ուղղությամբ՝ այդ ընթացքում զանգվածաբար կորցնելով կանանց, ծերերի ու երեխաների: Եվ թուրքերը հրաժարվում են ընդունել, որ մեղավոր են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031