«Հետախույզ վետերանների միավորումը» ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատրաստակամությունը և նրա ղեկավարած «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այդ նպատակով իրականացվող կամավորների ցուցակագրումը:
«Հետախույզ վետերանների միավորումն» իր կազմով կամավորագրվում է այդ գործին և Արցախյան ազատամարտի մասնակիցներին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին կոչ է անում որպես կամավոր ցուցակագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և հակառակորդին ծնկի բերելու գործին նախապատրաստվելու համար:
«Հետախույզ վետերանների միավորման» նախագահ Սուրեն Կարապետյան