Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հատուկ դասախոսություն է անցկացրել Սոչիի պետական համալսարանի ուսանողների համար եւ այլեւայլ հարցերի թվում անդրադարձել է 1915-1922 թթ. Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության թեմային:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ Զատուլինն իր ելույթում մասնավորապես ասել է.
«Ես իմ հոդվածներից մեկում գրել եմ, որ հայ ժողովուրդը իր բոլոր դժբախտություններով եւ ողբերգություններով, երջանիկ է գոնե նրանով, որ ով գալիս է Երեւան, լավ եղանակին միշտ տեսնում է Արարատ լեռը: Լեռ, որը միշտ եղել է Խորհրդային Հայաստանի զինանշանին, թեեւ միշտ եւ այժմ էլ գտնվում է Թուրքիայի տարածքում: Արարատ լեռը եւ նրա շրջակա տարածքները Մեծ Հայքն է, որը մշտապես բնակեցված է եղել հայերով, սակայն նրանք 1915 թվականի գենոցիդի արդյունքում վտարվել են: Վտարվել կամ սպանվել են: Եվ պետք չէ Հայաստանում ապրող մարդկանց բացատրել՝ ով է նրանց բարեկամը, ով՝ թշնամին: Նրանք տեսնում են Արարատ լեռը, որը հայ-թուրքական սահմանից մեկ կիլոմետր է հեռու, բայց արտասահման է: Եվ հայերը հասկանում են, թե ով է իր բարեկամը եւ ով՝ թշնամին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև