ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հայտարարությունից հետո իրականությունը պարզելու համար աշխատանքներ են տարվում եւ մեղավորները կպատժվեն:
«Ինչը որ մենք լսում ենք լրատվությամբ, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Իրականությունը պարզելու համար կատարվում են որոշակի աշխատանքներ: Սա ունի հետեւանքներ հասարակության գիտակցության մեջ, դրա համար ավելի լուրջ մոտեցում պետք է ցուցաբերվի: Մեղավորներն անպայման պատժվելու են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում