Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Գվատեմալայի ընտրանու հետ, եւ 7-1 խոշոր հաշվով ջախջախեց մրցակցին:
Հանդիպման 7-րդ րոպեին Վարուժան Սուքիասյանի սաները պարտվում էին 0-1 հաշվով: Սակայն դրանից հետո ցուցադրելով կամային որակներ՝ մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետեւից սկսեցին գրավել գվատեմալացիների դարպասը:
Գոլերի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը (39-րդ, 59-րդ եւ 70-րդ րոպեներ)՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, նաեւ Էդգար Մանուչարյանը՝ (45), Գեղամ Ղադիմյանը (50), Արթուր Սարկիսովը (72) եւ Զավեն Բադոյանը (84):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ