Լրահոս
Օրվա լրահոսը

Հացով պուդինգ

Մայիս 29,2016 12:30

Այս համեղ եւ շատ արագ պատրաստվող քաղցրավենիքը նաեւ հրաշալի տարբերակ է՝ ավելացած սպիտակ հացը օգտագործելու համար: Պուդինգի համար հարմար է ինչպես հին բատոնը, «Հրազդան» հացը, այնպես էլ՝ չորացած բուլկին եւ կեքսը:

Անհրաժեշտ մթերքները

Սպիտակ հաց կամ բուլկի (բրիոշ, կեքս, բատոն, «քարե» հաց եւ այլն)- մոտ 0,5 կգ

Ձու-3-4 հատ

Կաթ- 1,5 բաժակ

Շաքարավազ-3/4-1 բաժակ

Շաքարի փոշի-2 ճաշի գդալ

Կարագ- 100 գրամ

Վանիլի մզվածք- 1 ճաշի գդալ կամ 1 տուփ վանիլի փոշի

Չամիչ կամ չիր- ըստ ցանկության

Խտացրած կաթ, մուրաբա կամ պաղպաղակ-մատուցման համար

Պատրաստման եղանակը

Հացը կամ բուլկին կտրատեք ձեր ցանկացած ձեւով՝ հավասար շերտերի կամ փոքր կտորների: Առանձին հարեք ձուն, շաքարավազը եւ կաթը, ավելացնելով վանիլի մզվածքը կամ փոշին:

puding1

puding2

Ջեռոցի տարան, ցանկալի է հրակայուն ապակուց, առատորեն կարագապատել: Հացի շերտերը գեղեցիկ դասավորել մեջը, կամ կտորները խառը լցնել մեջը: Արանքներում, ըստ ցանկության, կարող եք  չիր-չամիչ դնել, նարնջի կեղեւ քերել, շոկոլադի կտորներ շարել կամ մանրած ընկույզ:

puding3

Հացիկների վրա կամ արանքներում մանր կտորներով կարագ դրեք: Վերջում վրան լցրեք կաթնաձվային խառնուրդը: Դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20-30 րոպեով: Հետեւեք խմորին, երբ տեսնեք, որ կաթնաձվային խառնուրդը բարձրացել է, փայտիկով ստուգեք պատրաստվածության աստիճանը, եթե չոր է դուրս գալիս, նշանակում է, եփվել է: Հանեք պուդինգը ջեռոցից, երբ կսառչի, վրան շաքարի փոշի ցանեք:

puding4

Կարող եք մատուցել պաղպաղակի գնդիկով, խտացրած կաթով, հարած սերուցքով կամ որեւէ մուրաբայով:

puding5

Շատ համեղ է ինչպես սուրճի, այնպես էլ թեյի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

28.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031