Լրահոս
Օրվա լրահոսը

1918 թ. մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն մեր պատմության ամենափառավոր էջերից են

Մայիս 28,2016 22:02

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում նշանավորվեց կամավորականների՝ սահման մեկնելով: Չնայած հայտարարված հրադադարին՝ դեռ չկա այն երաշխիքը, որ թշնամին ևս մի արկածախնդիր գործունեություն չի իրականացնի: Այս պատճառով Քաշաթաղի շրջանից դեռ մի քանի հարյուր կամավորականներ հերթափոխով հսկում են առաջնագծում՝ դառնալով նեցուկ ժամկետային զինծառայողներին:

DSCN5556 kamavorner2

Առավոտյան սահման մեկնող տղաները Բերձորում այցելեցին Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին այստեղ գտնվող հուշակոթողների և երեք խոնարհված պատերի մոտ: Օրվա ընթացքում մի քանի տասնյակ տղաներ մեկնեցին սահաման, և բոլորը բարձրացան հուշահամալիր ու իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, Արցախի ազատագրական պայքարում, այս տարվա ապրիլյան քառօրյա մարտերում և առհասարակ սահմանում մարտիրոսված քաջորդիների հիշատակին: Ճանապարհելով կամավորականներին՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը մաղթեց անփորձանք ծառայություն առաջնագծում, բարի վերադարձ և հորդորեց՝ լինել զգոն աչալուրջ:

Կամավորական Վահե Գալստյանին սահման ճանապարհեցին փոքր եղբայրը՝ Վան-Ալեքսանդրը և քրոջ 3 դուստրերը` Նարեն, Սոսեն և Արփին: Փոքրիկները վստահ են, որ Վահեն ու նրա մարտական ընկերներն անառիկ են պահելու Հայոց սահմանը, իսկ իրենք անվախ ըմբոշխնելու են հայրենի Բերձորի կապույտ ու խաղաղ երկինքը:

  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031