Մայիսի 28-ին Տիրանայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը։ Այսօր ՆԱՏՕ-ի ԽՎ տնտեսական անվտանգության հանձնաժողովի նիստում, ի պատասխան ադրբեջանական հերթական ապատեղեկատվության, մասնավորապես, անդրադառնալով նշյալ վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հասան Գուլիևի ելույթում ադրբեջանական քարոզչության մշտական փաթեթին՝ 20 տոկոս գրավյալ տարածք եւ այլն, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին, խոսելով կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։ ԲՀԿ պատգամավորը նշել է, որ այդ երկրի քաղաքական էլիտան՝ ի դեմս ալիեւյան կլանի, սանձազերծեց ապրիլյան ռազմական արկածախնդրությունը՝ երկրի ներքին սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Մելքումյանը Ալիեւի կլանը որակել է պատերազմ հրահրող իշխանություն:
Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավորը նաեւ նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերձած ագրեսիան ձախողվել է, և ԼՂՀ պաշտպանության բանակը յուրաքանչյուր նմանատիպ գործողության դեպքում տալու է արժանի հակահարված:
ԲՀԿ մամուլի ծառայություն