Ռումինիայի Մամայա քաղաքում այսօր ընթանում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը, որտեղ գերազանց է մեկնարկել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մարիա Կուրսովան: Խաղալով սպիտակներով՝ մեր շախմատիստուհին պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարինա Նեչաեւային եւ երկու հնարավորից 2,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում:
Մեկնարկային տուրում անհաջողության մատնված Լիլիթ Գալոյանը այսօր բաժանեց միավորը, իսկ Լիլիթ Մկրտչյանի եւ Մարիա Գեւորգյանի պարտիաները դեռ չեն ավարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ecuwomen2016.ro-ի
Կարդացեք նաև