Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Եթե «Ֆորմուլա 1»-ի առիթն չօգտագործվի, ուրեմն այս ամենը դավադրություն է»

Մայիս 28,2016 21:11

28 մայիսի 2016 թ. Երևան

Այս օրերին Ադրբեջանը հարաբերական անդորր է պահպանում իր երկրում հունիսին անցկացվող «Ֆորմուլա 1» Եվրոպական մրցարշավը չձախողելու նպատակով, այլ ոչ թե միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: Այդ մրցարշավն անցկացնելուց հետո նա վերսկսելու է սողացող պատերազմի մարտավարությունը, որը ենթադրում է նաև «ապրիլյան» տիպի լարվածության ալիքներ: Դժվար է պատկերացնել, որ երբևէ Ադրբեջանի ձեռքերն այսպես կապված կլինեն: Ուստի մինչ մրցարշավի մեկնարկը հայկական կողմը աննախադեպ հնարավորություն ունի անգամ առանց կրակոցի հետ բերելու կորցրած տարածքները:

Եթե Երևանը կամ Ստեփանակերտը դրանք հետ վերադարձնելու հստակ պահանջ ներկայացնեն Բաքվին՝ հակառակ դեպքում սպառնալով ուժով վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հետ կքաշվի մինչև ապրիլի 1-ի բնագծերը: Նման ազդեցություն կարող է ունենալ նաև հարձակման նպատակով մեր զորքերի ցուցադրաբար կուտակումը համապատասխան ելման դիրքերում: Բնականաբար՝ այս երկու քայլի համադրումն ավելի արդյունավետ կլինի:

Անշուշտ, գոնե տեսականորեն պետք չէ բացառել նաև այն սցենարը, որ Ադրբեջանը միանգամից չի կատարելու հայկական կողմի պահանջը, ինչի պարագայում նա ստիպված է լինելու այդ տարածքները հանձնել մեր փոքրածավալ ռազմական գործողությանը լուրջ դիմադրություն ցույց չտալով և նահանջելով: Երկրորդ դեպքում տարածքների ազատագրման գործողությունը պետք է կատարվի արդեն սերունդ տված միջին տարիքի կամավորների ուժերով:

Այս երկու սցենարների դեպքում էլ կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ չի ձեռնարկելու և, ի վերջո՝ զիջելու է գրաված տարածքները: Իսկ եթե այս օրերի բացառիկ հնարավորությունը չօգտագործվի, ուրեմն այս ամենը՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, Արցախի Պաշտպանական բանակի անպատրաստ վիճակը, մեր հակահարձակման կասեցումը, տարածքների կորուստը թաքցնելու միտումը և դրանց հետևած մյուս բոլոր գործողությունները դավադրություն է, որին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վերջին մէկ նախադասութեամբ,
    ծիծաղելի եւ անհեթեթ դարձաւ ամբողջ ելոյթը – մինչ կարող էր հետաքրքրական լինել, քանզի կարծես այս անգամ սովորականից մի քիչ աւելի մտածված է հնչում –

    պարոնը թերեւս պէտք է մի պահ մտածէ թէ որքան աւելի վատ են լինելու իր մասին կարծիքները, դաւադրական տեսութիւնների տեսանկիւնից…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031