Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորը կեղտոտ եւ անշուք է դարձել` իշխանությունների անգործության հետեւանքով». Մենուա Բրուտյան

Մայիս 28,2016 20:33

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը:

Քվեարկությամբ հաստատվեց, որ «Ալյանսը» մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության անդամների մեծամասնությունը նաեւ դեմ չեղավ, որ «Ալյանսը» 2017թ. խորհրդարանական ընտրություններին այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինք կազմի: Հայտարարվեց, որ աշնանը կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «Ալյանսն» առաջադրելու է «Լոռեցիների միավորման» նախագահ Մենուա Բրուտյանի թեկնածությունը:

Ելույթում Մենուա Բրուտյանն ասաց. «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում կանխորոշվելու է վանաձորցիների ապագան: Քաջատեղյակ եմ տարիների ընթացքում իշխանության անգործության արդյունքում կուտակված խնդիրների մասին` անօրինական որոշումներ, ապօրինի գործողություններ, անարդյունավետ կառավարում քաղաքապետարանում, ֆինանսական միջոցների վատնում, ստվերային տնտեսություն: Այս ամենի արդյունքում ունենք քանդված եւ քանդվող փողոցեր ու շինություններ, մութ, կեղտոտ, անշուք դարձած Վանաձոր, որտեղ մարդիկ ապագա չեն տեսնում եւ գաղթում են»:

Բրուտյանը հավելեց, որ պարտավորվում է վերականգնել արդարությունը, վերջ դնել կոռուպցիային եւ ապօրինություններին, արմատախիլ անել ստվերային տնտեսությունը, վերահսկել համայնքային բյուջեն, ծառայել բնակիչերի բարեկեցության բարելավման գործին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031