Լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք քաղաքապետարանում կրճատումներ լինելո՞ւ են: Քաղաքապետը պատասխանեց, որ աշխատանքային կրճատումներ չեն լինելու:
«Եղած հաստիքները հազիվ բավարարում են Երեւան քաղաքի այն ծառայությունները մատուցելու համար, որոնք երեւանցիները պահանջում են: Իսկ օր օրի երեւանցիներն ավելին են պահանջում, ինչը ես նորմալ եմ համարում, որովհետեւ զարգացող քաղաք են, եւ այն խնդիրները, որ ունեինք 3-4 տարի առաջ, այսօրվա խնդիրները արդեն այլ են՝ 3-4 տարի առաջվա խնդիրները չեն: Մենք դրա համար հազիվ կարողանում ենք մեր աշխատակազմով նույնիսկ ոչ աշխատանքային օրերին աշխատել»,- ասաց նա:
Քաղաքապետը ընդգծեց, որ ոչ միայն այս տարի, այլ յուրաքանչյուր տարի Երեւանի քաղաքապետարանը իր ուշադրության կենտրոնում է պահում ծախսերի խնայողությունը. «Բնականաբար պետք է հետեւողական եւ շատ խիստ լինել, որ շատ շռայլություններ չլինեն: Եվ արդեն կարող ենք ասել, դուք նկատեցիք, որ միջոցառումները կրճատելով, այդ գումարները տրամադրեցինք մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, եւ դա լինելու է շարունակական»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև