Լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե զոհված զինծառայողների բնակարանով ապահովելու ծրագիրը շարունակակա՞ն է լինելու: Նա պատասխանեց, որ ոչ միայն այս տարի, այլեւ նախորդ տարի էլ է նման ծրագիր իրականացել. շուրջ 20 զոհված զինծառայողների ընտանիքներ ապահովվել են բնակարաններով: Քաղաքապետը ընդգծեց, որ այդ ծրագիրն իրականացնում է պաշտպանության նախարարությունը եւ համապատասխան հաշվառում է կատարում
«Ինչ մնում է վերջին ապրիլյան դեպքերի հետ կապված, մենք ստեղծեցինք հանձնաժողով, եւ մեր՝ քաղաքային իշխանության ցանկությունն էր, որ այն երեւանաբնակ ընտանքիներին, որոնք չունեն բնակարաններ, որոնք ապրում են վարձով, անպայման մեր կողմից բնակարաններ տրամադրվեն: Իսկ մայիսի 25-ի ավագանու որոշմամբ՝ մեր 3 հերոսների ընտանիքներին բնակարաններ հանձնվեցին: Եթե անհրաժեշտություն լինի, այլ ընտանիքներին, բնականաբար պատրաստ ենք քննարկել: Մենք պարտավոր ենք նրանց ընտանիքների կողքին լինել»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ