Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց Գարեգին Նժդեհի արձանը. Նժդեհի զարմուհին հրավիրատոմս չուներ

Մայիս 28,2016 19:18

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 28-ին տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:  Սակայն, այդ արարողությանը հնարավորություն ունեին մասնակցել միայն հրավիրատոմս ունեցող քաղաքացիները: Մյուսները ստիպված էին Բուզանդի փողոցի տարբեր հատվածներում հետեւել արարողությանը, որտեղից գրեթե ոչինչ չէր երեւում:Havaq Njdehi Ardzani bacum

Արգելապատնեշը թույլ չէին տալիս անցնել նաեւ Էմմա Սահակյանին՝ Գարեգին Նժդեհի զարմուհուն: Հիշեցնենք՝ վերջինս 2012 թվականից սկսած նախագահական նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել. նախագահին խնդրում է վերադարձնել իր տունը, որը խաբեությամբ իրենից վերցրել են: Չեմ իմացել, որ բացման արարողության մասնակցությունը հրավիրատոմսով է, մեկ հրավիրատոմս էլ իր համար կխնդրեր. «Ինչ օտար մարդ ասես մտնում է, բայց իր հարազատը չի մտնում»: «Ես իմանայի պլակատով կգայի»,- հավելեց նա:Njdehi ardzani bacman araroxutyun Njdeh njdeh2 Njdeh3

Նկատենք, որ արձանը բացեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Գարեգին Նժդեհի քրոջ թոռ Արմեն Բաբայանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031