Աշխարհի 2018 թ. առաջնությանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը լուսադեմին (մայիսի 29-ին, Երեւանի ժամանակով 07:00-ին) Լոս Անջելեսի «Ստաբհաբ Ցենտեր» մարզադաշտում ընկերական խաղ է անցկացնելու Գվատեմալայի ընտրանու հետ: Ակնկալվում է, որ Կալիֆոռնիայի մեկ միլիոնից ավելի հայությունը տրիբունաներում հզոր աջակցություն ցույց կտա մեր թիմին:
Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքականի կազմ ընդգրկել է Հայաստանի ներքին առաջնության մասնակից 15 ֆուտբոլիստների՝ այս անգամ կրճատելով արտասահմանյան ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստների թվաքանակը: Կրկին հավաքական չի հրավիրվել «Ռեալ Սոլթ-Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այժմ լավ մարզավիճակում է: Armsport.am-ը գրում է, որ դատելով սոցկայքերից, Մովսիսյանին չհրավիրելը Հայաստանի հավաքական մեծ դժգոհություն է առաջացրել կալիֆոռնիահայերից շատերի մոտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև