Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջին հանրապետությունը գոյություն  է  ունեցել երկո՞ւ տարի

Մայիս 28,2016 14:25

Մայիսի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում կայացավ հանդիսավոր միջոցառում:  Օրվա խորհրդի մասին ելույթ ունեցան Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Հայաստանի  գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանը, Տեր Հրայր քահանա Բեջանյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Սերյոժա Գիշյանը: Փոխգնդապետ Ա.  Չոբանյանը խոսելով  Հայաստանի առաջին հանրապետության նշանակության մասին, նշեց, որ այն գոյություն է ունեցել 2 տարի, մինչդեռ 1918 թվականի մայիսի 28-ից  մինչեւ 1920թ. նոյեմբերի 29-ը երկուսուկես տարի  է:

ton

Ա. Չոբանյանը Սամվել Բեգլարյանին ներկայացրեց որպես Նոյեմբերյանի գրողների միության նախագահ, Նոյեմբերյանի երկրապահների միության նախագահ, սակայն Նոյեմբերյանը գրողների  միություն չունի, իսկ  երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահը  Ռաֆիկ Ասլանյանն է  (Մուրոն) , ով նույնպես գտնվում էր հրապարակի հարթակում:

Այնուհետեւ Նոյեմբերյանի զորամասի հետախույզները ցուցադրեցին  մարտական  հետաքրքիր  հնարքներ,  զինվորները շարային երթով անցան
հրապարակով:  Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում ներկայացված էին  ազգային բանակի զինատեսակներ,այդ թվում՝ դիպուկահար զենք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031