2016թ. մայիսի 27-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ այդ երկրի անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նախագահ Օբամայի ուղերձում նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին. «Մենք կշարունակենք մեր աշխատանքը Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու և ձեր ու ձեր հարևանների համար կայունության և անվտանգության պայմաններ ստեղծելու համար»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է նաև Ադրբեջանի ներդրումը՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման գործում։
Կարդացեք նաև