ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ բուլղարացի Քրիստիան Վիգենինը 2016թ. մայիսի 28-ին ամփոփել է Ադրբեջանի մայրաքաղաք կատարած իր երկօրյա այցը։
Բաքու կատարած այցի ընթացքում Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ադրբեջանի խորհդարանի խոսնակ Օգթայ Ասադովին, այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և ադրբեջանցի մի շարք խորհրդարանականների։
Վիգենինն իր ամփոփման մեջ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. «Ժամանակն է փոխել ստատուս-քվոյի կարգավիճակը, որը շարունակում է մարդկային անընդունելի հետևանքներ ունենալ»։ Հատուկ ներկայացուցիչն ասել է նաև, որ ինքը շարունակելու է աշխատել տարածաշրջանի խորհրդարանականների հետ։ Նրա խոսքերով՝ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Վիգենինը կոչ է արել կողմերին խուսափել ռազմական հռետորաբանությունից և ջանքեր գործադրել՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
Իր ամփոփման վերջում Քրիստիան Վիգենինը շնորհավորել է նաև Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ բուլղարացի Քրիստիան Վիգենինը Ադրբեջան կատարած այցից առաջ եղել էր նաև Հայաստանում։