Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. «Մենք ունեցել ենք տնտեսական ցուցանիշների վատթարացում». «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2016 12:04

ՀՀ ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ բյուջեի թերակատարման պատճառը տնտեսական ցուցանիշների վատթարացումն է:

 Պարոն Ջանջուղազյան, ինչո՞ւ է մոտ 80 մլրդ դրամով թերակատարվել 2015թ. բյուջեն:

– Մենք ունեցել ենք տնտեսական ցուցանիշների վատթարացում:

-Այսինքն, պատճառն այն է, որ 2015 թվականին չիրականացա՞վ ակնկալվող տնտեսական աճը:

– Պատճառը միայն տնտեսական աճով չի պայմանավորված: Դա գործոններից մեկն է, որն ազդում է բյուջեի թերակատարման վրա, այն էլ՝ ոչ ուղղակիորեն: Տնտեսական աճը չէ, որ հարկ է առաջացնում, հարկ առաջանում է համախառն ներքին արդյունքից: ՀՆԱ-ն սպասվածի չափով չի ավելացել: Ավելին՝ վերլուծություններ կան, որ եթե ոչինչ չձեռնարկվեր, այլ հավասար պայմաններում այդ զարգացումներում մենք կունենայինք ավելի տխուր պատկեր: Օրինակ, կրճատվել է ընդհանուր սպառումը, բայց պետական բյուջեի  հարկաբյուջետային քաղաքականության այսպիսի վարքագիծը հնարավորություն է տվել մեղմել այդ կրճատման աստիճանը, որովհետև ընդհանուր սպառման կրճատման պայմաններում պետական սպառումն աճել է:

 Ուզում եք ասել, որ պետական ծախսե՞րն եք ավելացրել:

– Այսինքն` չենք կրճատել ծախսերը, այդ քաղաքականությունը միայն ավելացնելու ուղղությամբ չէ: Հաջորդը ներդրումներն են, որոնք ընդհանուր առմամբ կրճատվել են, բայց ավելացել են պետական ներդրումները: Գնահատականները պետք է համեմատության մեջ տրվեն: Դրա այլընտրանքը ո՞րն էր: Պետական ներդրումները չէին աճում, ծախսերը կրճատում էինք, իսկ հետեւանքն ի՞նչ էր լինելու: Ակնհայտ է, որ դա հանգեցնելու էր վիճակի վատթարացման, եւ արդյունքում նույն ձեր նշած թերակատարման դեպքում մենք կարող է ավելի վատ պատկեր ունենայինք թե՛ ՀՆԱ-ի, թե՛ հարկերի հավաքագրման դեպքում: Համենայնդեպս, այն վարքագիծը, որ ունեցել է բյուջեն, նպաստել է, որ մեղմվի հնարավոր ավելի վատ պատկերը: Այդ տեսակետից բյուջեն լուծել է իր առջեւ դրած խնդիրը: Իսկ թե ինչո՞ւ, կարող ենք ասել, որ, օրինակ, ներմուծումը դոլարային արտահայտությամբ 26 տոկոսով կրճատվել է: Սա կարո՞ղ էր հանգեցնել եկամուտների նվազմանը: Հավանաբար կարող էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր եկամուտների կառուցվածքում ներմուծումից առաջացած հարկերը զգալի են:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031