Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ակնկալում ենք բանակի աջակցությունը». «Հրապարակ»

Մայիս 28,2016 11:36

Ժիրայր Սեֆիլյանի՝  Սամվել Բաբայանի հետ սպասվող հանդիպման մասին ՀԽ մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղյակ չէ, իր ներկայությամբ նման առաջարկ, ասում է՝ չի եղել։ «Իհարկե, չեմ էլ կարող բացառել»,- ասում է Վարուժան Ավետիսյանը։

Կամավորների քանակն էլ մոտենում է հազարին, Ավետիսյանը կոնկրետ թիվ չի հիշում, բայց վստահեցնում է, որ մեծ թափով է կամավորագրումն ընթանում։ Մնում է բանակի հրամանատարությունն ընդունի առաջարկը, զինվորական համազգեստով ու զենքով ապահովի կամավորներին, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանն ու կորցրած տարածքների վերադարձի մարտիկները կարողանան կատարել իրենց առաքելությունը. «Մենք ակնկալում ենք բանակի աջակցությունն այդ հարցում՝ նախապատրաստելու, հանդերձավորելու, զինելու, երբ կլինի այդ աջակցությունը, նոր… պարզ է, որ մարդիկ այդ աջակցությունն ակնկալելով են դիմել-կամավորագրվել, որպեսզի իրենց առաքելությունը կատարեն»։ Հիմնադիր խորհրդարանը դեռեւս չի դիմել ՊՆ-ին, Ավետիսյանն ասում է, որ դեռ կազմակերպչական գործընթացի մեջ են, երբ «պահը» գա, անպայման կդիմեն։ Իսկ եթե ՊՆ-ն չաջակցի՞, ինչը եւ հավանական է։ «Դե, եթե չաջակցեն, ոչինչ հնարավոր չէ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031