Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վերաշարադրում ենք պատմությունը, ներկան հարմարեցնում ենք պատմությանը.«Ժամանակ»

Մայիս 28,2016 11:00

Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձը պատմական այն օրինակներից մեկն է, որոնց առիթով ամեն անգամ մենք զուգահեռներ ենք անցկացնում մեր այսօրվա իրականության, խնդիրների, մարտահրավերների հետ: Մյուս կողմից, սակայն, այս զուգահեռները մեզ համար կարծես թե դարձել են իրականությունից փախուստի տարբերակ կամ այդ իրականության համար պատասխանատվությունից որոշակիորեն հեռանալու տարբերակ՝ ամեն մեկս մեր դիրքում. պաշտոնյան պաշտոնում, ընդդիմադիրը՝ ընդդիմությունում, քաղաքացին՝ հասարակությունում:

Բանն այն է, որ իրականության համեմատության եզր դարձնելով անցյալը՝ մենք, ըստ էության, գուցե մեզ համար էլ աննկատ զբաղվում ենք իրականության կեղծումով, իրականությունը ինչ-որ իմաստով նաև պղտոր ջրի վերածելով: Պատմությունից անկասկած պետք է դասեր քաղել, բայց պատմությունը չպետք է դառնա իրականությունը չափելու միավոր, որքան էլ մեծ է դրա գայթակղությունը: Բանն այն է, որ հաճախ մենք պատմությամբ փոխարինում ենք ներկայիս վերլուծությունը, ներկայիս ուսումնասիրությունը: Մենք վերաշարադրում ենք պատմությունը, ներկան հարմարեցնում ենք պատմությանը՝ այդպիսով խուսափելով ներկան հանգամանալից վերլուծության և դիտարկման ենթարկելու մեր պատասխանատվությունից:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրարպաակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031