Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Մենք խայտառակություն ենք համարում Ադրբեջանում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը». «Հայոց աշխարհ»

Մայիս 28,2016 08:58

«Երբ պետության մեջ, որը փակում է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ Բուդապեշտում հայ սպային կացնով սպանած մարդասպանին ազգային հերոսի կոչում են տալիս, որտեղ ազգային հերոս են դառնում այն մարդիկ, որոնք խոշտանգում են մարմինները, ցուցադրում գլխատված տարեց մարդկանց, անցնում են Առաջին համաեվրոպական խաղեր, ՄԱԿ քաղաքակրթությունների ֆորում, դա պարզապես խայտառակություն է»,- երեկ հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում միջազգային խոշոր միջոցառումների անցկացմանը:

«Մենք խայտառակություն ենք համարում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Մենք բազմիցս հայտնել ենք, որ նման քաղաքականությամբ միջազգային համայնքը ու մի շարք քաղաքակիրթ պետություններ թեւավորում են ագրեսորին»,- շեշտեց Դ.Բաբայանը՝ միանգամայն տեղին նկատելով, որ նման մոտեցումներից Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ այդ երկրի մարդատյաց ղեկավարությունը, «թեւավորվում» եւ ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում:

Դավիթ Բաբայանը երեկ անդրադարձավ նաեւ Ալիեւի հայտարարությանը, թե հայկական կողմը քիմիական զենք է կիրառել: ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց, որ ագրեսորը փորձում է քողարկել իր կողմից թունավորման բազմաթիվ փաստերը, որովհետեւ Ադրբեջանն այն պետություններից է, որն ինքն է բազմիցս թունավոր նյութեր կիրառել Արցախի բնակչության նկատմամբ:

Պարոն Բաբայանը հիշեցրեց, մասնավորապես, 1990-ին Ստեփանակերտի ջրամատակարարման ցանց թունավոր նյութ լցնելու դեպքի մասին: Նա որեւէ կասկած չունի, որ հնարավորություն ունենալու դեպքում ադրբեջանական կողմը թունավոր նյութեր կկիրառի:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ասոր ել կ’ասեն՝ «այրած սրտի մխիթարանք»…

    երանի մենք կարողանայինք այդքան միջազգային ձեռնարկներ ունենալ Հայաստանում

    Ադրբեջանը ի՜նչ որ ուզէ, անում է, տեւաբար բռնաբարում է օրինական եւ բարոյական համաշխարհային բոլոր չափանիշները, եւ դեռ համայն աշխարհը խոնարհում է նրա առջեւ, աչք փակում ամէն բանի վրայ, եւ այդ կարծեցեալ երկիրը վերածում միջազգային միջոցառումների աշխոյժ կեդրոն

    խայտառակութի՞ւն…

    երանի մենք կարենանք այդքան խայտառակ լինել…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031