Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Էվանս. «Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան» (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Մայիս 28,2016 08:41

«Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է, սակայն Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը». Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը:

Մասնակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»:

Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով` զարգացած աշխարհը խտրականություն է դրսեւորում Մոսկվայի նկատմամբ` թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարեւանների վրա: Նա նշել է. «Սակայն, եթե Արեւմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարեւան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»:

Բանավեճի մյուս մասնակից, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը նշել է, որ Երեւանի հետ հարաբերություններում Մոսկվան, անշուշտ, գործում է` սեփական շահերից ելնելով եւ դա չպետք է որեւէ մեկի համար զարմանալի թվա:

Դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի: Ի դեպ, Ջոն Էվանսն ընդգծեց, որ ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու պահանջարկը.

«1994 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակ ստորագրողներից մեկն էր եւ միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան»:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031