Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ պարտվել է»

Մայիս 28,2016 19:00

«Առավոտը» Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է դիտարկում, այսպես կոչված, «քառօրյա պատերազմը» տարածաշրջանային անվտանգության համատեքստում եւ ի՞նչ զարգացումներ է կանխատեսում:

«Ապրիլյան դեպքերը փաստեցին Ադրբեջանի կատարյալ ձախողումը ԼՂ հիմնահարցի կարգավորման դիվանագիտական ուղղությամբ: Փաստացի դա նրանց խոստովանությունն էր, որ բանակցային սեղանի շուրջ նրանք պարտվել են, եւ բանակցությունների միջոցով իրենց «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն անիրագործելի է: Ձախողվեցին նաեւ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ալիեւյան խոստումները: Իսկ հետագա զարգացումների իմ կանխատեսումը մեկն է, այն գուցե հնչի «ո՛չ դիվանագիտորեն», բայց մեր հաղթանակին այլընտրանք չկա: Եթե մեր հարեւանը չի հասկանում խաղաղության արժեքն ու կարեւորությունը, ապա մենք դա նրան կպարտադրենք՝ լինի դիվանագիտական ճանապարհով, թե ռազմական»,- ասաց դեսպանը:

Կարդացեք նաեւ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031